«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հաշվարկեք և պարզեք, թե գլադունչիկներն ու բիբինները ինչ չարաշահումներ են արել և ինչպես են ապրում հիմա

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հաշվարկեք և պարզեք, թե գլադունչիկներն ու բիբինները ինչ չարաշահումներ են արել և ինչպես են ապրում հիմա
30.06.2014 | 17:49

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովը հուլիսի մեկին նիստ է գումարելու և քննարկելու է էլեկտրաէներիգիայի հարցը: Սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «սրտաճմլիկ հիմնավորումների», կրած ինչ-որ վնասների մասին հեքիաթները լսելուց և դրանց հավատալուց առաջ հարգարժան հանձնաժողովի նիստին պետք է նախորդեին շատ օբյեկտիվ և մանրակրկիտ ուսումնասիրություններն այդ ոլորտում:

Ավելի քան համոզված եմ, որ կհայտնաբերվեին ատկատների, յուրացումների` կատարելության հասած, նրբագույն, նրբերանգ շատ հետաքրքիր մեթոդներ: Բարձր, չհիմնավորված աշխատավարձեր, ուռճացված հաստիքակազմ, շքեղ վերանորոգված և կահավորված աշխատասենյակներ, այդ օղակի ղեկավարների շքեղ առանձնատներ, բազմաքանակ թանկարժեք ծառայական և անձնական մեքենաներ…
Հարգարժան հանձնաժողով, հաշվարկեք և պարզեք, թե այդ ցանցի բարձրաստիճան չինովնիկները` գլադունչիկներն ու բիբինները, նրանց շրջապատը ինչ չարաշահումներ են կատարել և ինչպես են ապրում հիմա: Հայտնաբերեք, անպայաման հայտնաբերեք: Ըստ խոսակցությունների` 60 միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստանում Բիբինը, դրան գումարած ամեն եռամսյակ 40 միլիոն դրամ պարգևատրումը: Ո"ւմ փողերով: Իհարկե ի´մ, քո´, նրա´: Ինչի" համար, այդ փնթի, անկազմակերպ աշխատանքի", այդ չարաշահումների" համար:
Քննարկումից առաջ այս հարցերն էր պետք պարզել, գուցե շատ հետաքրքիր ու դիտարժան այլ երևույթներ:
Այնպես որ, սակագինը բարձրացնելն ամենահեշտ ճանապարհն է, սակայն իմ կարծիքով նաև ամենաբարդ, անչափ բարդ, հղի անկանխատեսելի սրացումներով: Սակագինը այսբերգի` այդ ոլորտի խորքային լուրջ երևույթների մի փոքր երևացող հատվածն է, իսկ թե իրականում ինչ է թաքնված այդ «սրտաճմլիկ հիմնավորումների» տակ, այդ ոլորտի խորքերում, միայն Աստված և այդ բնագավառի աշխատակիցները գիտեն:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ